Լարված իրավիճակ Հյուսիսային պողոտայում. Ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը (լրացված)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող ցուցարարները Ազատության հրապարակում երթով Հյուսային պողոտայով շարժվում են դեպի Հրապարակ ։

Ոստիկանները այժմ էլ փակել են նրանց ճանապարհը Հյուսիսային պողոտայի սկզբնամասում՝ Աբովյան փողոցի հետ հատման կետում։

Նշենք, որ դրանից առաջ ոստիկանները Москвичка սուպերմարկետի դիմաց փակել էին ցուցարարների ճանապարհը։ Իրավիճակը կարող էր վերածվել բախման, սակայն մոտ 5 րոպե անց ոստիկանները բացեցին ճանապարհը և ցուցարարները վանկարկումներով շարունակեցին իրենց ճանապարհը։

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ նախապես հայտարարված հանրահավաքը։ Ներկա են Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։ Ցուցարարները կրում են «1920թ. դեկտեմբերի 2-ը չի կրկնվի»,  «Stop, Russia» , Ալիևի և Պուտինի նկարներով՝ «Թշնամուն զենք վաճառողը թշնամի է»  և նման բնույթի այլ ցուցապաստառներ։ Հրապարակում հավաքված է մոտ 500 մարդ։ Նրանք պարզել են Ուկրաինայի մեծ դրոշը։

 

Տեսանյութեր

Լրահոս