Ուկրաինայի պաշտպանության նախարարը հերքել է Կիևին տանկային ստորաբաժանումների մոտենալու մասին լուրը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հերքել է համացանցում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ Կիևին են բերվում տանկային ստորաբաժանումներ, ինչի նպատակը երկրում արտակարգ դրություն մտցնելն է:
Լեբեդևը տվյալ տեղեկատվությունը որակել է որպես «մաքուր սադրանք»: Նախարարն ընդգծել է, որ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից՝ հավելելով, որ եթե մտցվի արտակարգ դրություն, ապա զինվորականները նոր կմասնակցեն գործընթացին, բայց քանի որ ինքը տեղյակ չէ արտակարգ դրության մասին, հետևաբար այն չի մտցվել: