Բաժիններ՝

ՄԱԿ ԱԽ-ը կտրականապես դատապարտել է Սիրիայում ռուսական դեսպանատան հրետակոծությունը

Ռուսական РИА Новости լրատվական կայքի փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը դատապարտել է Սիրիայում ռուսական դեսպանատան հրետակոծությունը: Այս մասին նշված է երեկ ՄԱԿ ԱԽ-ի տարածած հայտարարությունում: Դրանում ՄԱԿ ԱԽ-ը հայտնել է իր վրդովմունքը և կտրականապես դատապարտել է Դամասկոսում գտնվող Ռուսաստանի դեսպանատան ականանետային հրետակոծումը:

Նշվում է, որ Ռուսաստանի դեսպանատունը հրետակոծվել է երեկ, դրա հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել է 9 մարդ, այդ թվում նաև դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցներ (սիրիացիներ): Ռուսաստանի քաղաքացիները չեն տուժել: Արկերից մեկը պայթել է դեսպանատան տարածքում, իսկ մյուսը՝ շենքին անմիջական մոտ:

Ռուսաստանի ԱԳՆ-ը նույնպես կտրականապես դատապարտել է Սիրիայում իր դեսպանատան հրետակոծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930