
Եմենում հարսանիքի ժամանակ ինքնաձիգով պարը հանգեցրել է երեք մարդու մահվան. The Sun (տեսանյութ)

Բրիտանական The Sun թերթի փոխանցմամբ` առնվազն երեք մարդ է զոհվել երեկ Եմենում, երբ հարսանեկան արարողության ժամանակ ինքնաձիգից պատահաբար կրակ է բացվել նրանց ուղղությամբ: Հարսանեկան արարողության մասնակիցներից մեկը դա ֆիքսել է բջջային հեռախոսով:
Դրանում երևում է, թե ինչպես են հարսանեկան արարողության մասնակիցները պարում կորեացի ռեպեր PSY-ի Gangnam Style երգի տակ: Այդ ժամանակ պարողներից մեկը, վերցնելով «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգը, փորձում է ուրախացնել ներկաներին` կրակելով օդ:
Սակայն, ամենայն հավանականությամբ, նրան չի հաջողվել նպատակադրվածի պես կիրառել զենքը և կրակոցներից հետո պարողների շրջանում առաջանում է խուճապ, նրանց մեծ մասը լքում է հարսանեկան սրահը: Տեսանյութում երևում է, որ կրակոցներից հետո երեք մարդ անշարժ պառկած է գետնին, ամենայն հավանականությամբ նրանք ստացել են մահացու վերքեր: