ԵՄ-ի երկրները պայմանավորվել են ռազմական փոխգործակցության չորս հիմնական ուղղվածության շուրջ
Jane’s-ի հաղորդմամբ` ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները պայմանավորվել են ռազմական փոխգործակցության չորս հիմնական ուղղվածության շուրջ: Խոսքը գնում է օդային լիցքավորման, անօդաչու թռչող սարքերի, կիբերանվտանգության ու կապի արբանյակային համակարգերի մասին:
Փոխգործակցության մասին բազային համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա նոյեմբերի 19-ին, Բրյուսելում: Այն վերջնականապես հաստատվելու է դեկտեմբերին կայանալիք ԵՄ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստում:
Նշվում է, որ ԵՄ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստի օրակարգում գտնվել է նաև պաշտպանա-արդյունաբերական համալիրին աջակցելու հարցը, ինչը հանդիսանում է ռազմական համագործակցության հինգերորդ ուղղությունը: Սակայն կողմերին չի հաջողվել պայմանավորվածության գալ տվյալ հարցում: