Բաժիններ՝

Ասոցացման համաձայնագիրը կուժեղացներ Ուկրաինայի ինքնիշխանությունը և նրա միջազգային դիրքը. Ֆյուլե

ZN.UA-ի փոխանցմամբ` ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ը մշտապես աջակցել է Ուկրաինայի եվրաինտեգրացիոն ձգտումներին և մասնավորապես նյութական առումով.

«1991 թվականից, երբ Ուկրաինան ձեռք բերեց անկախություն, ԵՄ-ը Ուկրաինայի վերափոխմանը հատկացրեց ընդհանուր առմամբ ավելի քան 3.3 միլիարդ եվրո դրամաշնորհային (անհատույց) օգնություն, ինչպես նաև ոչ քիչ ծավալով վարկային միջոցներ: Դա ԵՄ-ը վերածում է միջազգային խոշորագույն դոնորի, որը տեխնիկական ու ֆինանսական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային:

Պլանավորված էր այդ օգնությունն ընդլայնել 2014-2020 թվականներին: Բացի այդ, Եվրոպական ներդրումային բանկն ու Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկն Ուկրաինային հատկացնելու են 10.5 միլիարդ եվրո վարկային միջոց: Մեծ է եղել նաև ԵՄ-ի անդամ առանձին երկրների տրամադրած օգնությունը:

Ուկրաինան արդիականացման ճանապարհին ցայժմ բախվել է բազմաթիվ մարտահրավերների հետ: Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը կասեցնելու որոշումն ինքնին նշանակելու է կորուստներ, քանի որ երկրի ու նրա քաղաքացիների համար հետաձգվելու են նոր հնարավորությունները:

Ասոցացման համաձայնագրի էությունը կայանում է նրանում, որ ուժեղացնի արդիականացման գործընթացը: Այն կուժեղացներ Ուկրաինայի ինքնիշխանությունը, կամրապնդեր նրա միջազգային դիրքը, և դրանով իսկ ամբողջովին կբացեր երկրի անսահամանափակ պոտենցիալը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս