
Ջոն Քերին չի մասնակցի Կիևում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին

ZN.UA-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չի մասնակցի դեկտեմբերի սկզբին Կիևում կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության պետ Ջեն Պսակին: Վերջինիս խոսքերով` Ջոն Քերին ԵԱՀԿ-ի խորհրդաժողովին չի մասնակցի աշխատանքային գրաֆիկի խտության պատճառով:
Պսակին ընդգծել է, որ միջազգային այդ հանդիպմանն ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը:
Միևնույն ժամանակ Պսակին հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ի այդ գործողությունները կապված են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացի կասեցման հետ, ինչի կապակցությամբ Վաշինգտոնն արդեն իսկ հայտնել է իր հիասթափությունը:
Նշվում է, որ 2013 թվականին ԵԱՀԿ-ում նախագահում է Ուկրաինան: Կիևում ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 5-6-ին: