
Ռիգայում Maxima առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի

РБК-ի փոխանցմամբ` Ռիգայի Maxima առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհերի քանակը հասել է 50-ի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լատվիայի քաղաքապետ Նիլ Ուշակովը: Նա չի բացառել, որ փլատակների տակ դեռ կարող է գտնվել 5 մարդ:
Աղետը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերի 21-ին: Փլուզման ընդհանուր տարածքը կազմել էր մոտ 500 քառակուսի մետր: Maxima առևտրի կենտրոնը կառուցվել է 2011 թվականին: Աղետի հետ կապված` Լատվիայում հայտարարվել է եռօրյա սուգ (նոյեմբերի 23, 24, 25):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հայտնել էր, որ Ռիգայում Maxima առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհվածների թվում է նաև ՀՀ քաղաքացի Նաիրա Գրիգորյանը: