
ԵՄ-ը պետք է հաշվի առնի Եվրոպայի էներգետիկ ոլորտում Թուրքիայի դերը. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստամբուլում անցկացված Ատլանտյան խորհրդի էներգո-տնտեսական գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան կարևոր դերակատարություն ունի ԵՄ-ի էներգոանվտանգության հարցում, և որ դա պետք է հաշվի առնել ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության շուրջ տարվող բանակցություններում.
«Թուրքիայի տարածքով Եվրոպա է հասցվում Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի ու Կովկասի գազը: Մենք կարծում ենք, որ դա լուրջ ներդնում է ԵՄ-ի էներգոանվտանգության, կայունության, բարեկեցության ապահովման հարցում: ԵՄ-ը պետք է հաշվի առնի Եվրոպայի էներգետիկ ոլորտում Թուրքիայի դերը:
Հաշվի առնելով Թուրքիայի աշխարհագրական դիրքը՝ խելամիտ կլիներ Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնել ոչ վաղ անցյալում Միջերկրական ծովում հայտնաբերված գազահանքերի գազը»: