Բաժիններ՝

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հրաժարական է տվել

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Գիգա Բոկերիան հրաժարական է տվել: Ինչ վերաբերում է նրա տեղակալներին, ապա նրանք դեռ շարունակում են աշխատել, սակայն ԱԱԽ-ի նոր քարտուղարի նշանակման դեպքում հրաժարական կտան նաև նրանք:

Արդեն իսկ հայտնի է, որ Վրաստանի ԱԱԽ-ի նոր քարտուղար է նշանակվելու երկրի միակ կին-գեներալ Իրինա Իմերլիշվիլին: Նրան նշանակելու է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որի երդմնակալությունը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս