
Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ուշ երեկոյան մեկնել է Թուրքիա: Այցը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերի հիման վրա: Թուրքական մամուլն իր հերթին հայտնում է, որ Ալիևը Թուրքիա կժամանի նոյեմբերի 12-ին:
Դա կլինի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևի առաջին արտասահմանյան պաշտոնական այցը: Ակնկալվում է, որ Աբդուլլահ Գյուլն Իլհամ Ալիևին շնորհելու է Պետական շքանշան: Իր թուրքական այցի շրջանակներում Ալիևը հանդիպումներ է ունենալու Գյուլի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:
Բացի այդ, նա մասնակցելու է Թուրք-ադրբեջանական համագործակցության բարձր խորհրդի երրորդ նիստին: Դրանում կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ: