Բաժիններ՝

Կարլ Բիլդտը վստահ չէ, որ Վիլնյուսում Ուկրաինայի հետ կստորագրվի Ասոցացման համաձայնագիր

«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ վստահ չէ, որ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև կստորագրվի Ասոցացման համաձայնագիր:

Բիլդտը հավելել է, որ երբեք վստահ չի եղել դրանում, որ դա շուտով տեղի ունենա, քանի որ դա պահանջում է չափազանց շատ պայմանների կատարում: Բիլդտի կարծիքով՝ շատ բան կախված կլինի Կոքսի ու Կվասնևսկու առաքելության զեկույցից, որը նշանակված է նոյեմբերի 14-ին:

Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին և Եվրախորհրդարանի նախկին նախագահ Պետ Կոքսն ուսումնասիրում են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի և այլ չինովնիկների գործը: Բիլդտն ընդգծել է, որ նրանք իրենց գնահատիչ զեկույցը հրապարակելու են նոյեմբերի 18-ին կայանալիք ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շեմին:

Բիլդտը կարծում է, որ այդ զեկույցը չի օգնի Ուկրաինային, քանի որ այն ունի հոռետեսական ուղղվածություն: Կոքսն ու Կվասնևսկին Ուկրաինա են այցելելու նոյեմբերի 6-8-ին: Նրանք ներկա են գտնվելու խորհրդարանի նիստին, որը նոյեմբերի 7-ին պլանավորել է դիտարկել արտասահմանում բանտարկյալների համար բուժում ստանալուն առնչվող օրինագծերը: Դա առաջին հերթին առնչվում է ազատազրկման մեջ գտնվող Տիմոշենկոյին:

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Տիմոշենկոն ակամայից կարող է Պուտինին փրկել «աշխարհաքաղաքական պարտությունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս