
Facebook սոցցանցը պետք է մատչելի լինի բոլոր իրանցիների համար. իրանցի նախարար

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Facebook սոցցանցը պետք է մատչելի լինի բոլոր իրանցիների համար: Այս մասին հայտարարել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Ալի Ջանատին: Նա քննադատել է Իրանում առկա ֆիլտրման համակարգը՝ հայտարարելով, որ երկրում պետք է մատչելի լինի ոչ միայն Facebook-ը, այլև՝ մյուս սոցցանցերը:
Նախարարն այդ սահմանափակումները որակել է որպես ապօրինի՝ կողմ արտահայտվելով դրանց վերացմանը: Ջանատին կարծում է, որ ինտերնետային կայքերը պետք է արգելվեն միայն անհրաժեշտության դեպքում:
Իրանի իշխանությունները Facebook և Twitter սոցցանցերն արգելել են 2009 թվականի ամռանը, նախագահի պաշտոնում Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելուց հետո, ինչը հանգեցրել էր բողոքի զանգվածային ակցիաների: Բացի այդ, Իրանում արգելափակված է բազմաթիվ այլ կայքերի, այդ թվում նաև You Tube վիդեոհոսթինգի մուտքը: