Բաժիններ՝

Վրաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին միավորում են եռակողմ դաշնակցային կապեր. Բաղըշ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը, պատասխանելով «Ադրբեջան-Եվրոպա» ընկերակցության հարցերին, հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայի էական ներդրողնրից է.

«Ինչպես ասել է Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը, Թուրքիան ու Ադրբեջանն իսկապես մեկ ազգ են, երկու պետություն: Այսօր Ադրբեջանը Թուրքիայի կարևոր և էական ներդրողներից մեկն է: Էներգետիկ ոլորտում երկու երկրների սերտ համագործակցությունը մոտակա տասնամյակներում զգալի դեր է խաղալու Եվրոպայի էներգետիկ խնդիրների լուծման մեջ:

Վրաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին միավորում են եռակողմ դաշնակցային կապեր: Հայաստանը մեկուսացված է այդ հարաբերություններից: Անկասկած է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը բացասաբար է ազդում տարածաշրջանային համագործակցության վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930