Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ Թուրքիան կարող է այլևս չցանկանալ անդամակցել ԵՄ-ին
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ Թուրքիան կարող է այլևս չցանկանալ անդամակցել ԵՄ-ին: Նախագահը հավելել է, որ Թուրքիան կարող է ընտրել ԵՄ-ի անդամ չհանդիսացող Նորվեգիայի ուղին:
Ավելի վաղ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտում են քաղաքական արգելքները: Բաղըշի խոսքերով՝ անդամակցության ընթացակարգերի ժամկետների ձգձգումը հանգեցնում է նրան, որ երկրի քաղաքացիները կորցնում են այդ կառույցի հանդեպ տածած վստահությունը:
Նշվում է, որ եթե 2004 թվականին ԵՄ-ին անդամակցելուն կողմնակից էր Թուրքիայի բնակչության 75 տոկոսը, ապա ներկայումս դա կազմում է ընդամենը 20 տոկոս: