
Ֆրանսիայի մի շարք հյուրանոցներում հայկական կոնյակ կվաճառեն

Ֆրանսիայի մի շարք հյուրանոցներում հայկական կոնյակ կվաճառեն: Ինչպես գրում է News.am-ը, այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողներին հայտնել է «Զարգացման հայկական գործակալություն» ՊՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:
Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի 29 – 30-ին՝ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդում հայկական խաղողի արտադրանքի ցուցահանդես-դեգուստացիայի ընթացքում: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 30-ին, դեգուստացիա էր կազմակերպվել ֆրանսիացի մասնագետների համար:
«Ֆրանսիային հայկական կոնյակը ներկայացնելով՝ մենք քաջ գիտակցում էինք, որ «կոնյակ» բառն օգտագործելը մեզ համար բարդ կլինի: Բայց ֆրանսիացիներն իրենք մեզ հետ զրույցում հայկական կոնյակը «կոնյակ» էին անվանում: Նրանցից ոմանք էլ նշում էին, որ հայկական կոնյակը որակի առումով գերազանցում է ֆրանսիականը», – նշել է Հարությունյանը:
Դեգուստացիայից հետո նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հյուրանոցներում գինի եւ կոնյակ վաճառելու մասին: Նպատակային լսարան կարող են դառնալ ԱՊՀ երկրներից մեկնած զբոսաշրջիկները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում