Տարեսկզբից «Կազբեգի-Վերին Լարս» անցակետից օգտվել է Հայաստանի 188.000 քաղաքացի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի տվյալներով՝ հոկտեմբերին Վրաստանի պետական սահմանը հատել է ՌԴ 66.498 քաղաքացի, ինչը 37 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հոկտեմբերի հետ:

Ընդ որում, Վրաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը (35.530 մարդ) սահմանը հատել է «Կազբեգի-Վերին Լարս» անցակետով: Ռուսները Վրաստան ժամանած այլ երկրների քաղաքացիների թվում զբաղեցրել են 4-րդ տեղը:

Հոկտեմբերի տարբեր երկրներից Վրաստանի պետական սահմանը հատել է 480.510 այցելու, որոնց թվում գերակշռել են Թուրքիայի քաղաքացիները (142.481 մարդ): Երկրորդ տեղում Հայաստանի քաղաքացիներն են՝ 112.401 մարդ, իսկ երրորդ տեղում՝ Ադրբեջանի քաղաքացիները՝ 96.930 մարդ:

Տարեսկզբից սկսած՝ «Կազբեգի-Վերին Լարս» անցակետից օգտվել է մոտ 612.000 մարդ, որոնցից 328.000-ը հանդիսանում են Ռուսաստանի քաղաքացիներ, մոտ 188.000-ը՝ Հայաստանի քաղաքացիներ, մոտ 40.000-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ, մոտ 27.000-ը՝ Վրաստանի և այլ երկրների քաղաքացիներ:

Տեսանյութեր

Լրահոս