Բաժիններ՝

Ֆինանսական համաձայնագիր՝ Հայաստանի և Գերմանիայի միջև

Նոյեմբերի 5-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2012 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը:

Համաձայնագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստանում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ հետևյալ ծրագրերի համար.
• Բաց ծրագիր «Հոսանքահաղորդման համակարգե (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ) ծրագրի համար մինչև 75 մլն եվրո գումարի չափով վարկ,
• «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում, 1-ին փուլե ծրագրի համար մինչև 18 մլն 500 հազար եվրո գումարի չափով վարկ:
• Գերմանա-հայկական հիմնադրամ (ԳՀՀ) «Կայուն տնտեսական զարգացումե առաջնահերթ ոլորտի ծրագրի համար մինչև 15 մլն եվրո գումարի չափով վարկ,
• մինչև 750 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ «Կայուն տնտեսական զարգացումե առաջնահերթ ոլորտի ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար,
• մինչև 2 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհ «Վերականգնվող էներգակիրների աջակցություն, 3-րդ փուլե ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար,
• մինչև 1 մլն 500 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ «Համայնքային ենթակառուցվածք, 2-րդ փուլե ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս