
Օթթինգերը հուսով է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը կստորարգրվի արդեն այս ամիս

ZN.UA-ի փոխանցմամբ՝ եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը հուսով է, որ մոտ ժամանակներս կլուծվի Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշչենկոյի հարցը: Օթթինգերը կարծում է, որ բուժման նպատակով Տիմոշենկոյին արտերկիր ուղարկելը ձեռնտու և ընդունելի կլինի թե՛ Եվրոպային, թե՛ Ուկրաինային:
Օթթինգերը հիշեցրել է, որ ներկայումս այդ ուղղությամբ ինտենսիվորեն աշխատում է Կոքս-Կվասնևսկու առաքելությունը: Օթթինգերը հուսով է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի արդեն այս ամիս: