
Բրիտանական հատուկ ծառայությունները Բեռլինում դեսպանատան տարածքից զբաղվել են գաղտնալսմամբ. The Independent

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ բրիտանական հատուկ ծառայությունները և նրանց ամերիկացի գործընկերները օգտագործել են Բեռլինի կենտրոնում գտնվող բրիտանական դեսպանատունը՝ գաղտնի տեղեկատվություն հավաքելու համար:
Այս մասին են վկայում ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը, ինչպես նաև օդից կատարված լուսանկարները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացիները Բեռլինում իրենց դեսպանատնից նույնպես զբաղվել են գաղտնի տեղեկատվություն հավաքելով՝ այդ թվում նաև գաղտնալսելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը:
The Independent-ի հաղորդմամբ՝ նույնպիսի գործունեությամբ է զբաղվել նաև Բեռլինում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, որի տանիքին այդ նապատակով տեղակայվել է բարձրտեխնոլոգիական սարքավորում: