Բաժիններ՝

Թուրքիան կարիք ունի նոր, քաղաքացիական սահմանադրության. Բեշիր Աթալայ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, որ Թուրքիան կարիք ունի նոր, քաղաքացիական սահմանադրության:

Աթալայի խոսքերով՝ նոր Սահմանադրությունը պետք է ապահովի երկրի բոլոր քաղաքացիների ազատություններն ու շահերը: Դրա հետ մեկտեղ, Աթալայը նկատել է, որ նոր Սահմանադրություն ընդունելը բավական բարդ գործընթաց է:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նույնպես հայտարարել է, որ Թուրքիան կարիք ունի նոր Սահմանադրության՝ դրա մշակման գործընթացին հրավիրելով ընդդիմադիր բոլոր խոշոր կուսակցություններին:

Հիշեցնենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման արդյունքներով իշխանության եկած թուրքական ռազմական խունտան 1981 թվականի հունիսի 29-ին,  ընտրեց 160 խորհրդատուի, որոնց հանձնարարեց զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ:

Վերջիններս առաջ քաշեցին 800 նոր օրենքներ: 1982 թվականի նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը: Դրանով մեծ լիազորություններ շնորհվեցին ուժային և դատական կառույցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930