Ռուսների 61 տոկոսն անբարյացակամ է տրամադրված Կովկասից եկած ներգաղթյալների հանդեպ. հարցախույզ

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանում անկացված հարցախույզների արդյունքները վկայում են, որ երկրի բնակչությանը կեսից ավելին հակված է «Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսին: «Լևադա կենտրոնը» տվյալ թեմայով նոր հարցախույզ է անցկացրել երկրում:

Հարցախույզի արդյունքները վկայում են, որ ռուսների 61.5 տոկոսն անբարյացակամ և վախով է տրամադրված Կովկասից ու Միջին Ասիայից ժամանած և իրենց քաղաքներում բնակվող ներգաղթյալների հանդեպ: 62 տոկոսը վստահ է, որ երկրում հետագայում նույնպես գրանցվելու են ազգային հողի վրա բախումներ, ինչպես որ հոկտեմբերին տեղի ունեցավ Արևմտյան Բիրյուլևոյում:

Հարավային Կովկասից ու Միջին Ասիայից եկածների հանդեպ թշնամաբար է տրամադրված հարցվածների 20 տոկոսը, սակայն կեսից ավելին՝ 52 տոկոսը, այսպես թե այնպես բախվել է նրանց կողմից թշնամական գործողության:

Հարցվածների 54 տոկոսը կարծում է, որ Մոսկվայի հարավում ոչ վաղ անցյալում տեղի ունեցած բախումների պատճառը եկվորների (Օրհան Զեյնալով) կողմից տեղաբնակին (Եգոր Շչերբակով) սպանելն է, մինչդեռ 41 տոկոսի կարծիքով՝ դրա պատճառն ընդհանրապես ներգաղթյալների պահվածքն է:

43 տոկոսը կարծում է, որ գործուն պատճառներից մեկն իրավապահ մարմինների կոռումպացվածությունն է, որոնք աչք են փակում ապօրինի ներգաղթի վրա: Հարցվածների 71 տոկոսը կիսում է «Բավական է կերակրել Կովկասը» կարգախոսը, 73 տոկոսը պնդում է ապօրինի ներգաղթյալներին երկրից վտարելու անհրաժեշտությունը, 78 տոկոսը հանդես է գալի ներգաղթյալների ներհոսքը սահմանափակելու օգտին:

Ռուսաստանի բնակիչների մոտ դժգոհություն են հարուցում նաև Չինաստանից ու Վիետնամից ժամանած ներգաղթյալները: Հարցվածների 66 տոկոսը կողմնակից է «Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսին: Այն ֆաշիստական է համարում հարցվածների 19 տոկոսից էլ պակասը:

Տեսանյութեր

Լրահոս