Սաակաշվիլին հանդիպել է Սարկոզիի հետ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլին երեկ Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է եղել Վրաստանի եվրաինտեգրման հարցը, ինչպես նաև 2008 թվականին ստորագրված այսպես կոչված Սարկոզի-Մեդվեդև համաձայնագիրը:
Սաակաշվիլին Վրաստանի կառավարությանը խորհուրդ է տվել ավելի շատ հիշել այդ համաձայնագրի մասին: Սաաակաշվիլիի խոսքերով՝ Սարկոզին ոչ միայն Վրաստանի անցյալն է, այլև՝ Վրաստանի ու Եվրոպայի ապագան:
Նշվում է միայն, որ Սաակաշվիլին Ֆրանսիայում մտադիր է հանդիպել նաև պատգամավորների հետ: Բացի այդ, Սաակաշվիլին պատրաստվում է մինչև նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, այցելել եվրոպական մի շարք երկրներ: