
Իրաքում դարձյալ գրանցվել են պայթյուններ և զինված հարձակումներ. կան զոհեր

BBC-ի փոխանցմամբ՝ Բաղդադից հյուսիս գրանցվել են մի շարք հարձակումներ, որոնք գլխավորապես ուղղված են եղել երկրի անվտանգության ուժերի դեմ: Դրանց հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ:
Մահապարտ-ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել Քիրքուք քաղաքում, ինչի հետևանքով զոհվել է 2 ոստիկան, վիրավորվել է մի քանի մարդ: Բացի այդ, զինված անձինք պետծառայողների խմբի վրա կրակ են բացել Մոսուլում, սպանվել է 3 մարդ:
Նախորդ շաբաթվա վերջին Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին Վաշինգտոնում հանդիպել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և քննարկել էր երկրին ցուցաբերվող օգնության մեծացման հարցը՝ երկրում բռնությունների կտրուկ աճի դեմ պայքարելու համար:
Այս տարի երկրում գրանցված ահաբեկչությունների ու զինված հարձակումների հետևանքով զոհվել է 6000-7000 մարդ: