
Սիրիայում փախստականների քանակը հասել է 9.3 միլիոնի. ՄԱԿ ԱԽ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում առկա հումանիտար իրավիճակն ավելի է վատթարանում և նրանում փախստականների թիվն արդեն իսկ հասել է 9.3 միլիոնի: Այս մասին երեկ ՄԱԿ ԱԽ-ի դռնփակ քննարկումների ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը:
Նշվում է, որ այդ 9.3 միլիոն փախստականներից 6.5 միլիոնը համարվում են ներքին տեղահանվածներ: Վալերի Ամոսը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության վրա՝ պաշտպանելու համար քաղաքացիական բնակչությունը և հնարավորություն ստեղծել հումանիտար օգնության կարիք ունեցողներին անմիջապես օգնություն հասցնելու և անարգել փրկարարական գործողություններ իրականացնելու համար: