Այսօր մեկնարկում է Ժնևյան բանակցությունների 25-րդ փուլը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-6-ին տեղի է ունենալու Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին առնչվող Ժնևյան բանակցությունների 25-րդ փուլը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը: Բանակցություններում վրացական պատվիրակությունը գլխավորելու է փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Բանակցություններում վրացական կողմը վերստին առաջ է քաշելու Ռուսաստանի կողմից ստանձնած ուժի չկիրռամնա պարտավորության և օկուպացված շրջաններում անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման հարցը: Քննարկվելու է նաև օկուպացված տարածքների բնակչության հումանիտար դրությանն առնչվող հարցեր:
Ժնևյան բանակցությունները մեկնարկել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից քիչ անց: