Չհագվեցած ճարպաթթուների նշանակությունը
Ճարպերը մարդկային օրգանիզմում էներգետիկ դեր են կատարում և բջիջների ձևավորման համար պլաստիկ նյութ են հանդիսանում: Դրանք լուծում են վիտամինները և հանդիսանում են կենսաբանական ակտիվ բազմաթիվ տարրերի աղբյուր:
Ճարպերը նպաստում են սննդի համային հատկանիշների բարձրացմանը և առաջացնում հագեցվածության տևական զգացողություն: Օրգանիզմում ճարպերի ոչ բավարար քանակության հետևանքով՝ առաջանում են այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են մաշկի, տեսողության, երիկամների, թուլացված իմունային համակարգի գանգատների ի հայտ գալը: Կենդանիների վրա կատարված գիտական փորձարկումներն ապացուցել են, որ օրգանիզմում ճարպերի ոչ բավարար քանակությունը կրճատում է կյանքի տևողությունը:
Ճարպերը լինում են երկու տեսակի` հագեցված և չհագեցված: Չհագեցված ճարպերը, իրենց հերթին, լինում են մոնոչհագեցված և պոլիչհագեցված ճարպեր:
Չհագեցված ճարպերի երկու տեսակն էլ պարունակվում են բուսական մթերքներում: Այս ճարպաթթուները համարվում են ավելի օգտակար, քան հագեցված ճարպաթթուները: Չհագեցված ճարպաթթուներն իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, արյան ճնշումը, հենց դրանով էլ՝ նվազեցնելով սրտանոթային հիվանդությունները:
Մոնոչհագեցված ճարպաթթուներ պարունակող մթերքներ
- Ձիթայուղ
- Գետնանուշի ձեթ
- Քունջութի ձեթ
- Ռապսոյան ձեթ՝ рапсовое масло
- Արևածաղի ձեթ
- Ավոկադո
- Նուշ
- Գետնանուշ
- Կարագ
Պոլիչհագեցված ճարպաթթուներ պարունակող մթերքներ
- Եգիպտացորենի ձեթ
- Սոյայի ձեթ
- Սաղմոն
- Վուշ
- Քունջութի սերմեր
- Սոյայի հատիկներ
- Արևածաղկի սերմեր
- Հունական ընկույզ
Չհագեցված ճարպերի առավելությունները
Չհագեցված ճարպերը դրական ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա: Այն մթերքները, որոնք պարունակում են մոնոչհագեցված կամ պոլիչհագեցված ճարպեր, ավելի օգտակար են օրգանիզմի համար, քան հագեցված ճարպերով հարուստ մթերքները: Բանն այն է, որ հագեցված ճարպաթթուների մոլեկուլները ներթափանցելով արյան մեջ՝ հակում ունեն իրար միանալու, որն էլ առաջացնում է արյունատար անոթների խցանումներ: Իսկ չհագեցված ճարպաթթուները բաղկացած են մեծ մոլեկուլներից, որոնք միացություններ չեն առաջացնում արյան մեջ և առանց խոչընդոտի «ճանապարհորդում են» արյունատար անոթներում:
Չհագեցված ճարպաթթուների ամենամեծ առավելությունը կայանում է տրիգլիվերիդների և «վատ» խոլեստերինի մակարդակի իջեցման մեջ, որն էլ նվազեցնում է ինսուլտի և ինֆարկտի ի հայտ գալը:
Բնականաբար, անհնար է սննդակարգից բացառել բոլոր հագեցված ճարպաթթուները, սակայն կարելի է դրանցից շատերը փոխարինել չհագեցված ճարպաթթուներով: Օրինակ, սնունդը պատրաստելու համար ձիթայուղի օգտագործումը կարող է նկատելի կերպով քչացնել հագեցված ճարպերի օգտագործումը:
Դիետիկ ճարպերը պարունակում են ճարպալուծիչ վիտամիններ, ինչպես, օրինակ, վիտամին А, D և Е, որոնք հանդես են գալիս որպես հակաօքսիդանտներ և ապահովում են օրգանիզմի բարձր դիմադրողականությունը: Այս վիտամինները նաև աջակցում են արյան շրջանառությանը և կանխում արյունատար անոթների խցանումը: Վիտամին D-ն անհրաժեշտ է մկանների և ոսկորների աճի ու զարգացման համար:
Չհագեցված ճարպաթթուների մյուս առավելությունները`
- Հակաօքսիդանտ հատկություն
- Հակաբորբոքային ազդեցություն
- Իջեցնում են զարկերակային ճնշումը
- Նվազեցնում են քաղցկեղի որոշ տեսակեների ռիսկը
- Լավացնում են մաշկը և մազերը
- Լավացնում են արյան հոսքը
Կանադայի գիտնականները պարզել են, որ տրիպտոֆան ամինաթթվի օգտագործումը նպաստում է ինքնավստահությանը:
Կարևոր
Ճարպերը, որ օգտագործվում են սննդի մեջ, պետք է անհրաժեշտաբար թարմ լինեն: Ճարպերը շատ շուտ են թթվում: Ոչ թարմ կամ գերտաքացված ճարպերում կուտակվում են վտանգավոր միացություններ, որոնք գրգռում են աղեստամոքսային տրակտը, երիկամները և խանգարում նյութափոխանակությանը: Դիետիկ սնման դեպքում արգելվում է նման ճարպերի օգտագործումը:
Օրական մարդուն անհրաժեշտ է 80-100 գ ճարպ: Պանկրեատիտի, աթերոսկլերոզի. հեպատիտի, շաքարախտի, ճարպակալման և էնտերոկոլտների սրման դեպքում պետք է քիչ քանակությամբ ճարպեր օգտագործել, իսկ հիվանդություններից հետո օրգանիզմի վերականգնման համար պետք է օգտագործել 100-120 գ ճարպ:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ