
Վրաստանի միակ կին գեներալը կդառնա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի՝ կանոկարգի ու ընթացակարգերի հարցերով հանձնաժողովի նախագահ, Վրաստանի միակ կին գեներալ Իրինա Իմերլիշվիլին հաստատել է, որ ստացել է երկրի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ.
«Նման առաջարկ ստացել եմ և տվել եմ իմ համաձայնությունը: Այն բանից հետո, ինչ նորընտիր նախագահը ձեռնամուխ կլինի իր լիազորություններին, իսկ դա տեղի կունենա նոյեմբերի 17-ին (երդմնակալության օրը), կնշանակվի ԱԱԽ-ի նոր քարտուղար, և դա կլինեմ ես: Դա կլինի որակական առումով այլ ԱԱԽ, որակական առումով այլ կլինի նաև նոր նախագահը, քանի որ ուժի մեջ է մտնում նոր Սահմանադրությունը»:
Ներկայումս Վրաստանի ԱԱԽ-ի քարտուղարը Գիգա Բոկերիան է՝ դեռևս գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմի ներկայացուցիչը: