Բաժիններ՝

Ոստիկանության պաշտոնյայի դեմ հարուցվել է քրեական գործ

Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Գ. Գ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն 1997 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է բաց բաժնետիրական ընկերություններից մեկի սեփականատերը, որին պատկանել է Երևան քաղաքում գտնվող 0,5 հեկտար հողատարածքը: 2008 թվականին ՀՀ ոստիկանության պաշտոնյան օգտվելով պաշտոնեական դիրքից իրեն բազմիցս հրավիրել է ոստիկանության բաժնի իր աշխատասենյակ, սպառնալիքներ հնչեցնելով իր և ընտանիքի անդամների նկատմամբ հանցագործության մեղսագրմամբ հետապնդումներ իրականացնելու մասին, պահանջել է իրեն հանձնել վերը նշված հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը: Ոստիկանության պաշտոնյայի պահանջը մերժելուց հետո ինչպես իր, այնպես էլ իր ընտանիքի անդամներին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից անհիմն սկսվել են հանցագործություններ մեղսագրվել:

Հետապնդումներից խուսափելու նպատակով Գ.Գ.-ն իրեն պատկանող ընկերության 97 տոկոս բաժնետոմսերը 2009 թվականին ժամանակավորապես նվիրել է իր մտերիմ Լ. Տ.-ին: Սակայն երբ հետապնդումները դադարել են Լ. Տ.-ն հրաժարվել է վերադարձնել բաժնետոմսերը՝ խաբեությամբ տիրանալով ընկերության 97 տոկոս բաժնետոմսերին:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս