Բաժիններ՝

Վանաձոր քաղաքի «Լոռանց գոմեր» կոչվող տարածքում հայտնաբերել են կողաշրջված Mercedes, իսկ նրա կողքին` տղամարդու դի

Այսօր` հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաներում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստեցվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասից այն կողմ գտնվող «Լոռանց գոմեր» կոչվող հատվածում ավտոմեքենա է կողաշրջված, որի մոտ կա տղամարդու դի: lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ նշված վայր են մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և հրամանատարի տեղակալ Մարտին Բալայանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը`Գուգարքի քննչական բաժնի քննիչ Պարույր Գրիգորյանի և ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Արթուր Շահվերդյանի ղեկավարությամբ: Վթարի վայր ժամանած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Mercedes մակնիշի 34 ՍA 213 համարանիշի ավտոմեքենան, որից մի քանի մետր այն կողմ հայտնաբերել են վարորդի դին:

Լուսանկարը՝Էդվարդ Արզումանյանի

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031