
Վաղը Մոսկվայում տեղի կունենա ՌԴ-ի, Իրանի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարների եռակողմ հանդիպումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղը Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարների եռակողմ հանդիպումը: Դա տեղի է ունենալու Մոսկվայում կայանալիք ԱՊՀ էներգետիկ խորհրդի 44-րդ նիստի շրջանակներում:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը, որի հաղորդմամբ՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը երեք օր բանակցելու է իր ռուս և իրանցի գործընկերների հետ՝ կապված էներգետիկ ոլորտում երեք երկրների համագործակցության հետ: Դա մասնավորապես վերաբերում է էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարումներին: