ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կժամանեն հաջորդ շաբաթ. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորել են Ադրբեջան այցելել հաջորդ շաբաթվա սկզբին: Այս մասին գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառաությունը:

Այցի ընթացքում միջնորդները հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ և քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Բաքվից հետո միջնորդները կմեկնեն Երևան: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այցի նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումն է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031