Բաժիններ՝

Իրանում վաղը կմեկնարկեն «Բասիջի» մասշտաբային զորավարժությունները

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղն Իրանում կմեկնարկեն իրանական «Բասիջ» կամավորական ջոկատների Beytul Mugaddas զանգվածային զորավարժությունները: Այս մասին հայտարարել է «Բասիջի» փոխհրամանատար, գնդապետ Նասրաթոլլահ Սաիֆը:

Վերջինիս խոսքերով՝ զորավարժություններն անցկացվելու են 10 փուլով Իրանի 5 նահանգներում: «Բասիջը» հանդիսանում է աշխարհազորային ռազմականացված ուժ, որը 1979 թվականին ստեղծվել է իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլլահ Խոմեյնիի հրամանով:

«Բասիջը» մասնակցել է Իրանա-իրաքյան պատերազմին (1980-1988 թվականներ): Ներկայումս «Բասիջը» հանդիսանում է օժանդակ կառույց՝ կապված երկրի ներքին անվտանգության հարցերի հետ: Այն բաղկացած է իրանցիներից, որոնք կամավոր մտել են նրա մեջ, ինչը հաճախ իրականացվում է սոցիալական արտոնություններ ստանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031