Բաժիններ՝

Յուրի Վարդանյանի կալանավորված որդին հայերեն գրել-կարդալ չգիտի

Յուրի Վարդանյանի ավագ որդին՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանը հայերեն գրել-կարդալ չգիտի:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Յուրի Վարդանյանի որդու փաստաբան Ռաֆիկ Սաֆարյանը:

«Նա բարձրագույն կրթություն ունի, բայց հայերեն լավ չգիտի, կցկտուր է խոսում: Գրավոր լեզվին եւս չի տիրապետում` չի կարողանում կարդալ, գրել: Կարողանում է նկարելով կամ կցկտուր բացատրել»,- նշել է փաստաբանը:

Հարցին, թե այդ հանգամանքը գործին խանգարում է, թե ոչ, նա ասաց. «Դե ինչ պետք է խանգարի: Խանգարելու բան չկա: Դեռեւս թարգմանչի անհրաժեշտություն էլ չի առաջացել: Ամեն ինչ նորմալ ընթանում է»: Սակայն չի ցանկացել  նշել, թե Դավիթը այս պահին կոնկրետ որտեղ է:

«Նա քրեակատարողական հիմնարկներից մեկում է: Հիմա մի 4 հատ քրեակատարողական հիմնարկ ունենք, ինչ կարեւոր է, թե որ հիմնարկում է: Ցանկացած ընտանիքում էլ կարող է նման փորձանք լինել: Կարող էր նաեւ իմ տղան էլ վատ բան անել, բայց դա հո չի նշանակում, որ ես եմ վատ բան արել: Պետք չէ մոռանալ նաեւ, որ Յուրի Վարադանյանը մեր ազգի պարծանքն է եղել»,- ավելացրել է փաստաբանը:

Մանրամասները կարդացեք այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս