Բաժիններ՝

Սոնա Տռուզյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Aravot.am-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանն աշխատանքից այսօր ազատվելու դիմում է ներկայացրել:

Սոնա Տռուզյանը 2006 թվականից գլխավոր դատախազի մամուլի քարտուղարն էր, իսկ 2012 թվականի դեկտեմբերից` խորհրդականը: Մեր այս տեղեկատվությունը հաստատեց նաեւ նա, ասելով, թե` «տեղափոխվում եմ այլ աշխատանքի»:

Ի դեպ, շրջանառվում են լուրեր, թե նա աշխատանքի է անցնելու Աղվան Հովսեփյանի գլխավորած նորաստեղծ քննչական կոմիտեում:

Սոնա Տռուզյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում կառույցի թափանցիկությունը, հրապարակայնությունն ապահովելու համար արժանացել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի շնորհակալագրին, եւ «Ոսկե բանալի» ամենամյա մրցանակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031