Բաժիններ՝

«Չաշխատող» վարկերի կշիռն աճել է

Վարկավորող հաստատությունների կողմից տնային տնտեսություններին տրամադրված սպառողական և հիփոթեքային վարկերում «չաշխատող» վարկերի կշիռները որոշակի աճել են: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2013թ. ֆինանսական կայունության հաշվետվության մեջ։ Շարունակում է համեմատաբար բարձր մնալ արտարժութային հիփոթեքային վարկերի «չաշխատող» վարկերի տեսակարար կշիռը, ինչը վկայում է արտարժութային ռիսկերից ածանցվող վարկային ռիսկերի առկայության մասին: Բանկերում «չաշխատող» սպառողական վարկերն առավելապես աճել են վարկային արտարժութային քարտերի մասով: Ընդհանուր առմամբ, տնային տնտեսություններին տրամադրված վարկային պորտֆելի վարկային ռիսկը կառավարելի շրջանակներում է, որի համար կարևոր նշանակություն ունի μանկերի կողմից վարկառուների վարկունակության գնահատման բավականաչափ խիստ մոտեցումների կիրառումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031