
Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. ՍՊԸ-ին պատկանող բեռնատարը կողաշրջվել է

Հոկտեմբերի 22-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Թերմոռոս Ար» ՍՊԸ-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 627 ՍՍ 63 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ Մ. Մ.` ծնվ. 1982 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: