Րաֆֆի Հովհաննիսյանի ՌԱՀԿ-ը փակվում է

Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնը հնարավոր է՝ շուտով փակվի: Կենտրոնի փորձագետներն արդեն իսկ լքել են այն: Փորձագետներից միայն քաղաքագետ Մանվել Սարգսյանն է մնացել: Նրա` կենտրոնում մնալու հեռանկարը ևս կասկածի տակ է: Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասե է, որ կենտրոնի վիճակը ֆինանսական խնդիրներով է պայմանավորված: Այլ պատճառներ չկան:

«Հիմնականում ֆինանսական միջոցների սղության պատճառով են խնդիրները: Ֆինանսները կրճատվել են, և մենք այս ամիսների ընթացքում փորձելու ենք տեսնենք հնարավո՞ր է ինչ-որ ձևեր գտնել՝ ավելի էֆեկտիվ աշխատելու համար: 5 էքսպերտներից միայն ես եմ մնացել, մնացածը դուրս են եկել: Չգիտեմ՝ առաջիկայում ինչպես կստացվի»,- ասաց քաղաքագետը: Նրա խոսքով՝ ՌԱՀԿ-ում պարբերաբար եղել են այսպիսի պահեր, երբ ֆինանսական սղություն է եղել, բայց ձևեր գտնվել են. «Հիմա էլ պետք է ձև գտնել և պահել, որովհետև այս կենտրոնը Հայաստանում գործող նման ամենաէֆեկտիվ կենտրոնն էր: Փոխարենը շատանան նման կենտրոնները, եղածներն էլ փակվում են»:

Տեսանյութեր

Լրահոս