Գառնիկ Իսագուլյան. Հավատում եմ, որ երեք նախագահների հանդիպում կլինի

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ստացել է ՀՀ երեք նախագահների գրասենյակներից իր նամակի պատասխանը: Այսօր, ըստ aravot.am-ի՝ «Հենարան» ակումբում պարոն Իսագուլյանը վստահեցրել է, որ իր նամակի պատասխանները իրեն լիովին բավարարում է, ինքը սպասում է գործընթացի շարունակությանը:

Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանն հայտարարել է, թե չեն արձագանքելու Ձեր նամակին, նա պատասխանել է. «Ինձ համար ընկալելի է Սողոմոնյանի արձագանքը, թե երկու օր առաջ հանդիպել եք Ռոբերտ Քոչարյանի հետ, հանդիպման հարց չի արծարծվել, հանկարծ… նամակին չարձագանքելու պատճառաբանությունը շատ հստակ է, պարզ ասում են՝ Գառնիկ ջան, երբևէ խնդիր ունեցե՞լ ես հանդիպման առումով»:

Հարցին, թե ի՞նչ երաշխիք ունեք, որ ՀՀ նախագահն երի մյուս գրասենյակներից դրական կարձագանքեն, Իսագուլյանը պատասխանել է. «Որևէ նախագահի հետ հանդիպելու խոչընդոտ չեմ ունեցել, չունեմ: Եթե գնամ որևէ գրասենյակ, ինձ հաստատ չեն մերժելու, բայց հանդիպումը լինելու է իրենց ընկերոջ, նախկին աշխատակից Գառնիկ Իսագուլյանի հետ: Հիմա այն պահն է, որ պետք ճշտվի ՀՀ քաղաքացի Գառնիկ Իսագուլյանի հետ հանդիպում կլինի՞: Վստահ եմ, որ կհանդիպեմ: Երեք նախագահների գրասենյակից էլ արձագանքել են, բայց թե ի՞նչ ենք խոսել, դա հրապարակելու համար պետք է փոխադարձ համաձայնություն լինի: Խոսել եմ նախագահների խոսնակների հետ, թույլ տվեք այս պահին ոչինչ չասեմ: Հավատում եմ, որ հանդիպում կլինի, կարող է շատ երկար ձգվի: Երեքի ուժեղ ու թույլ կողմերն էլ գիտեմ, գիտեմ ինչի են ընդունակ: Եկեք համբերենք, կարևոր գործոնը համբերությունն է: Կարևորը՝ բոլորի մոտ էլ դրական տրամադրվածություն կա: Մնում է գործընթացի շարունակությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս