Եվրամիությունը պետք է վերանայի Երևանի հետ ավելի վաղ ծրագրած ծրագրերը. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար

Եվրամիությունը պետք է ուսումնասիրի և վերանայի Երևանի հետ ավելի վաղ ծրագրած ծրագրերը, կարծում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։ Այս մասին գրում է ԱՌԿԱ-ն։

«Մասնավորապես, դա վերաբերում է ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու ստեղծման հետ կապված ծրագրերին»,– երեքշաբթի ասել է Հրիստեան «Արևելյան գործընկերության երկրների եվրաինտեգրման 2012թ.–ի ցուցիչը» հետազոտության երրորդ փուլի արդյունքները ներկայացնելիս։

Նա միաժամանակ ընդգծել է, որ այսօր ԵՄ–ն փորձում է Երևանի հետ հաջող համագործակցությունը շարունակելու և գործընկերային հարաբերությունների զարգացման հիմքեր ստեղծելու ուղիներ գտնել։

ԵՄ պատվիրակության ղեկավարն ավելացրել է նաև, որ Եվրամիությունը կշարունակի օժանդակել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։

«Հաշվի առնելով Հայաստանի`Մաքսային միությանը միանալու որոշումը` քաղաքացիական հասարակության հետ հարաբերությունները մեզ համար ավելի կարևոր են դարձել»,– ավելացրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031