
Փոստանջյանն այսօր առավոտյան՝ որպես խմբակցության ղեկավար, մասնակցել է Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը

168.am-ի տեղեկություններով` «Ժառանգություն» խմբակցության նոր ղեկավարը խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն է: Վերջինս այսօր դեռ առավոտից է ստանձնել ղեկավարի պաշտոնը, երբ մասնակցել է առավոտյան ԱԺ նախագահ ՀովիկԱբրահամյանի մոտ տեղի ունեցած խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որի ժամանակ Հովիկ Աբրահամյանը քննարկել խորհրդարանական վեհաժողովներում պատվիրակությունների ձևավորման նոր կանոնակարգը։
Ի դեպ, քիչ առաջ խմբակցության նիստում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Զարուհի Փոստանջյանը, իսկ քարտուղար՝ Թևան Պողոսյանը: