
Մարմնավաճառը, պարզվեց, կին չէր

ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողներ Արտուշ Վարդանյանն ու Արկադիա Ներսիսյանն անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ «Նիկա» մականունով մարմնավաճառը տղամարդ է: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ «Դատալեքսում» տեղադրված համառոտ մեղադրական եզրակացության, նրանք 2013թ. մարտի 30-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ինքնակամ թողել են զորամասն ու պատահական տաքսի մեքենայով մեկնել Երևան քաղաքի Աբովյան փողոցում բնակվող «Նիկա» մականունով մարմնավաճառի մոտ՝ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով: Սակայն նրա բնակարանում տեղեկանալով, որ Նիկան տղամարդ է, Արտուշ Վարդանյանը բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով առողջությանը թեթև վնաս ու քաշել է մազերից, իսկ Արկադիա Ներսիսյանն երկու-երեք ապտակ է հասցրել նրա դեմքին, ինչից հետո զինծառայողները միասին շտապ հեռացել են մարմնավաճառի բնակարանից:
Արտուշ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը և 175-րդ հոդվածի առաջին մասով՝ ավազակությունը, իսկ Արկադիա Ներսիսյանին՝ 118-րդ հոդվածով՝ Ծեծը և 175-րդ հոդվածի առաջին մասով: Զինծառայողները կալանավորվել են:
Գործը մակագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Արշակ Վարդանյանին: