Սերժ Սարգսյանը շքանշաններ և մեդալներ է պարգևել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշել է՝

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ ծառայողներին պարգևատրել.

Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով` Գեորգի Գագիկի Մնացականյանին թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան (հետմահու)

Արիության մեդալով՝
Արմեն Գևորգի Ծատուրյանին թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետ, կապիտան

Գարուշ Վեմիրի Համբարձումյանին թիվ 37082 զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Հովհաննես Հարությունի Մուրադյանին թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Մարտական ծառայության մեդալով՝
Նարեկ Արարատի Հակոբյանին թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի սակրավոր, շարքային

Էդգար Վարդանի Հարությունյանին թիվ 37082 զորամասի ինժեներասակրավորային վաշտի ավագ սակրավոր, շարքային (պայմանագրային):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031