Ինչպես է ոստիկանությունը պատրաստվում բացել ցուցարարների կողմից փակվող փողոցները (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի նախաձեռնությամբ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում անց է կացվել ծառայողների հերթական ստւգողական զորավարժությունը: Նպատակը՝ հատուկ ջոկատի կիրառումն էր զանգվածային անկարգությունների կանխման և խափանումը հատուկ օպերացիաներում: Զորավարժության ընթացքում ոստիկանները պետք է լուծեին հետևյալ խնդիրը. բացել ցուցարարների կողմից փակված փողոցը: Ըստ ոստիկանությանը՝ մեկ անգամ ցուցարարներին է մոտենում բանակցային խումբը, և փորձում բանակցությունների միջոցով կանխել անօրինական գործողությունները, հետո արդեն գործի են անցնում հատուկ ջոկատայինները, որոնք տեխնիկական միջոցների գործադրմամբ ազատում են փողոցը ցուցարարներին և մեկուսացնում առավել ակտիվներին:

Առաջարկում ենք դիտել ՀՀ ոստիկանության տեսանյութը և տեղեկանալ, թե ինչպես են ոստիկանները պատրաստվում «բացել» ցուցարարների կողմից փակված փողոցը:

Տեսանյութեր

Լրահոս