
Առաջին քննությունն՝ ընդդեմ ԲՀԿ-ի

Նոյեմբերի 10-ին Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը պետք է հանձնի իր առաջին «քննությունը»: Այդ օրը տեղի են ունենալու Արարատի քաղաքապետի ընտրությունները, որտեղ իրար դեմ առաջադրվել են ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանը և մարզպետ Գրիգորյանի պաշտպանած թեկնածու Հայկ Հայկյանը: ԲՀԿ-ի ուժը ցեմենտի գործարանի մեջ է, որի սեփականատերը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, և աշխատակիցներն էլ ինքնըստինքյան ԲՀԿ-անդամներ են: Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն նրանցից մեկն է: Արամայիս Գրիգորյանը պետք է կարողանա ցույց տալ, որ չնայած ԲՀԿ-ի ունեցած նման ծանրակշիռ ազդեցությանը, կարող է մարզպետի և գործարարի լծակների օգտագործմամբ հաղթանակի հասնել: Եթե Հայկ Հայկյանը հաղթի և քաղաքապետ ընտրվի, ապա Գրիգորյանը կարող է վստահ լինել, որ մարզպետի պաշտոնն իրենն է, եթե ԲՀԿ թեկնածուն հաղթի. իշխանությունը կարող է այս պաշտոնի այլ թեկնածուներ գտնել:
Անբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում: