Բաժիններ՝

Թուրքիային սահմանակից սիրիական քաղաքում խոշոր պայթյուն է գրանցվել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հետ սահմանին ընկած սիրիական Դարքուշ քաղաքում, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ, տեղի է ունեցել պայթյուն: Ռումբով լի ավտոմեքենան պայթեցվել է քաղաքի շուկայում:

Այս մասին հայտնել է բրիտանական Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը, որի տվյալներով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում նաև մեկ երեխա: Ակնկալվում է, որ զոհվածների քանակն աճելու է, քանի որ կան բազում ծանր վիրավորներ:

Տուժածների ստույգ քանակը հայտնի չէ: Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ: Վիրավորների մի մասին բուժման նպատակով ուղարկել են Թուրքիա, որի սահմանը գտնվում է Դարքուշից 2 կիլոմետր հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031