
Կիմ Չեն Ինը երկու տարում փոխել է բարձրաստիճան չինովնիկների գրեթե կեսին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ում իր իշխանության երկու տարվա ընթացքում Կիմ Չեն Ինը փոխել է իշխող կուսակցության առաջնորդների, հանձնաժողովների ղեկավարների, ռազմական վերնախավի ներկայացուցիչների գրեթե կեսին: Այս մասին նշված է Հարավային Կորեայի կառավարության հաշվետվությունում:
Դրանում նշված է, որ երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում Կիմ Չեն Ինը՝ որպես առաջնորդ, փոխարինել է 218 բարձրաստիճան չինովնիկներից 97-ին: ԿԺԴՀ-ի կառավարությունում առաջին վերադասավորումն իրականացվել է 2012 թվականի ապրիլին տեղի ունեցած կուսակցության նիստում: Կիմ Չեն Ինի շրջապատը նույնպես ենթարկվել է փոփոխության: