Բաժիններ՝

Արեւելյան գործընկերության երկրների թվում ԶԼՄ-ների ազատության ցուցանիշով Հայաստանը երրորդն է

Արեւելյան գործընկերության երկրների թվում ԶԼՄ-ների ազատության ցուցանիշով Հայաստանն զբաղեցնում է երրորդ տեղը: Ցուցակը գլխավորում է հարեւան Վրաստանը, իսկ երկրորդ տեղում Մոլդովան է: Այսպիսին են Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի հետազոտության արդյունքները, հաղորդում է «Грузия Online»-ը: Հետազոտությունը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից:

Չորրորդ տեղում Ուկրաինան է, նախավերջին տեղում` Ադրբեջանը, իսկ ցուցակը եզրափակում է Բելառուսը:

Հետազոտությունը ներառում է ընթացիկ տարվա մարտից հունիս ընկած ժամանակահատվածը: Գնահատվել է միայն խոսքի ազատության մակարդակը, ոչ թե լրագրության որակը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031