
«Երևան Սիթի»-ի վերածված նախկին Փակ շուկան բացվեց (տեսանյութ)

«Երևան Սիթի»-ի վերածված նախկին Փակ շուկան այսօր բացվել է, սակայն դեռևս միայն որպես շուկա։ Այս մասին գրում է Tert.am-ը և ավելացնում, որ անճանաչելի դարձած շուկայի միայն առաջին փոքրիկ հատվածն է նախատեսված միրգ, բանջարեղենի վաճառքի համար, որտեղ գեղեցիկ կողովների մեջ առևտուր է իրականացնում ընդամենը երեք-չորս վաճառասեղան։
Այնուհետև մեծ դեղատուն է, և արդեն սուպերմարկետը, որն այսօր դեռևս բաց չէր։ Մտնել արգելել են՝ նշելով, թե աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Ըստ Tert.am-ի թղթակցի՝ ներսում աչքի է զարնում շարժասանդուղքը, ինչը նշանակում է, որ առևտուր երկրորդ հարկում էլ կիրականացվի։
Շարունակությունը՝ այստեղ