
Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներից մեկն ինքնասպանություն է գործել: 1989 թվականին ծնված Ջաֆարով Վուղար Սուլեյմանօղլուին Գյանջա քաղաքում հայտնաբերել են կախված վիճակում: Նախնական վարկածով՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը հայտնել էր, որ 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության ոլորտում կրած կորուստների քանակը կազմել է 71 մարդ, որոնցից մարտական կորուստ է միայն 9-ը: